Ովքեր են այսօր գերությունից վերադարձողները և ինչ է տալու Հայաստանը Ադրբեջանին
SOCIETYIrakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
Նշվում է, որ զինվորականները գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին Քարվաճառի հատվածում։
Հանձնաժողովում հայտարարել են, որ դրա դիմաց Երևանը պետք է Բաքվին տեղեկատվություն տրամադրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ զոհված և, ենթադրաբար, զանգվածային գերեզմաններում թաղված ադրբեջանցի զինվորների և խաղաղ բնակիչների, ինչպես նաև նման զանգվածային հուղարկավորության վայրերի գտնվելու մասին տեղեկատվություն։
Հիշեցնենք` 2021–ի դեկտեմբերի 29–ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։
Դրանից առաջ` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



