Դոնբասում հայտնել են լեհ վարձկանների ժամանման մասին
INTERNATIONAL NEWSԴոնբասում շփման գիծի մոտ են տեղափոխել ուկրաինացի ազգայնականների և լեհ վարձականների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:
«Ուկրաինական հրամանատարությունը ոչ թե պարզապես ուժեղացնում է իր խմբավորումը ԴԺՀ-ի մերձակայքում, այլև գրոհային խմբեր է կազմավորում գաղափարական ուղղվածությամբ ազգայնականներից»,-փետրվարի 7-ին լրագրողներին ասել է Բասուրինը:
Նա հավելել է, որ հետախուզությամբ տեղեկություններ են ստացվել «Ուկրաինայի զինված ուժերի այսպես կոչված Միավորված ուժերի գործողության անցկացման գոտի լեհ վարձականների ժամանման մասին»:
ԴԺՀ-ի հրամանատարության կարծիքով՝ լեհ վարձականների խնդիրը կարող է լինել ուկրաինացի ուժայինների հետ համատեղ «կետային դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների անցկացումը, որոնք ուղղված կլինեն կենսապահովման, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները շարքից հանելուն և տեղի բնակչությանն ահաբեկելուն»: