Մոսկվայում հայտնաբերվել է գեներալի դի
INTERNATIONAL NEWSՄոսկվայի Խորոշևսկի մայրուղու տներից մեկում հայտնաբերվել է ոստիկանության պաշտոնաթող գեներալ-մայորի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Խորոշևսկի մայրուղու բնակարաններից մեկում հայտնաբերվել է ոստիկանության պաշտոնաթող գեներալ-մայորի դին։ Նախկինում նա աշխատել է Ռուսաստանի ՆԳՆ դատաբժշկական կենտրոնի ղեկավարի տեղակալի պաշտոնում»,- ասել է նա։
Տղամարդու դիակը՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերել է կինը: Նա պատմել է, որ 1945 թվականին ծնված գեներալը երկար ժամանակ հիվանդ է եղել քաղցկեղով։
Դիակի մոտ հայտնաբերել են անվանական մրցանակի ատրճանակ։ Ինքնասպանության գրություն չի եղել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



