Գալկինը ցույց է տվել ամրոցի շքեղ ինտերիերը
LIFEՌուս հեռուստահաղորդավար և հումորիստ Մաքսիմ Գալկինը ցուցադրել է իր ամրոցի սենյակները՝ շքեղ ինտերիերով։ Արտիստը տեսանյութով կիսվել է Instagram-ի story-ներում։
Գալկինը որոշել է խոսել շրջագայության ընթացքում իր թռիչքների մասին և պատմություններ է տեսաձայնագրել մի սենյակից մյուսը քայլելիս: Կադրերում երևում է մուգ փայտով պատված պատեր և բաց գույնի բուխարի։ Սյուներն ու առաստաղը զարդարված են ծաղկային զարդանախշերով։ Պատուհանագոգերին պատկերված են ծաղիկներ և վիշապներ։
Ինչ վերաբերվում է կահույքին և դեկորին` սենյակներից մեկի կենտրոնում մուգ սեղան է դրված՝ մուգ կապույտ գործվածքով պաստառապատված աթոռներով։ Պատերին կարելի է տեսնել ոսկեզօծ շրջանակներով նկարներ։ Սենյակի մեկ այլ հատվածում կա սպիտակ սփռոցով պատված մեկ այլ սեղան, ինչպես նաև մոմակալ։

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



