Կրեմլից հայտնել են Պուտինի և Զելենսկիի հանդիպման համար անհրաժեշտ պայմանը
INTERNATIONAL NEWSԵրկու նախագահի հանդիպումն ինքնին չի բացառվում, սակայն պետք է հասկանալ, թե ինչ արդյունք այն կարող է տալ: Եթե ՌԴ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը կօգնի Ուկրաինայի հարավ-արևելքում առկա խնդիրների կարգավորմանը, ապա Պուտինը պատրաստ է Զելենսկիի հետ բանակցությունների:
Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է Զելենսկիի հետ հանդիպմանը, ապա դրանից իրականում ոչ ոք չի հրաժարվում: Եթե այն կօգնի քանդել գորդյան հանգույց դարձած իրավիճակը երկրի հարավ-արևելքում, ապա Պուտինը պատրաստ է հանդիպելու»,- ասել է Պեսկովը:
Հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Զելենսկիի և Պուտինի միջև:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



