Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 114 քաղաքացի
SOCIETYԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 114 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով, երկրում հասել է 133 048-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 38 757 նոր դեպք, որից 2744-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 6 657 842 դեպքից 6 191 746-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 2724 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 61 223 353 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 54 611 857 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 20 245 434-ի:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



