Yerevan, 19.July.2026,
00
:
00
BREAKING


Կունենա՞նք իրականության «աչքերին» ուղիղ նայելու կամք ու քաջություն. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Բելառուսի նախագահի հնչեցրած հայտարարությունները մեծ արձագանք գտան հայկական տեղեկատվական հարթակներում ու ընդհանրապես հանրային տիրույթում։ Դրա մասին շատ է խոսվել, կարճ հիշեցնենք, որ Լուկաշենկոն, «իր աչքի գերանը չտեսնելով՝ ուրիշի աչքի փուշն է տեսնում», այսինքն՝ չտեսնելու տալով, թե ընդհանրապես ինչպես է իրեն վերաբերվում միջազգային հանրությունը, ցինիկ և քամահրական արտահայտություններ թույլ տվեց Հայաստանի հասցեին։ Սակայն իրականում եթե Լուկաշենկոյի ասածները դիտարկում ենք իմաստային կոնտեքստում, ապա նրա ասածները ոչ այնքան Հայաստանի մասին էին, որքան մեսիջ էին Նիկոլ Փաշինյանի մասին, քանի որ նա անմիջականորեն հղում է կատարում «Նիկոլ Վովաևիչին»։ Փաստացի Բեռալուսի նախագահը փորձում է ակնարկել, թե Հայաստանի շուրջ առկա իրավիճակը ստեղծվել է հենց Վովաևիչի մեղքով։

Պատերազմից հետո Ալիևն էր պարբերաբար Հայաստանի հասցեին լկտիաբար հոխորտում, իսկ հիմա մեր երկրի հասցեին Լուկաշենկոն է անպատկառ արտահայտություններ թույլ տալիս, վաղը մի ուրիշ երկրի ղեկավար նույն Վովաևիչի պատճառով կարող է մեր պետության հասցեին ոչ պատշաճ հայտարարություններ անել, իսկ վաղը չէ մյուս օրը՝ մեկ այլ երկրի ղեկավար, և այդպես շարունակ։ Դրա համար արդեն նախադեպ է ստեղծվել։ Իսկ նախկինում թերևս չի եղել նման մի դեպք, որ մեկ այլ պետության ղեկավար թույլ տա իրեն Հայաստանի հասցեին ոչ կոռեկտ արտահայտվել։ Սա ցույց է տալիս, թե Վովաևիչն ու իր թիմն ինչպես են հեղինակազրկել պետությունը, միջազգային ասպարեզում պետության վարկանիշն այն աստիճանի են իջեցրել, որ Հայաստանն արդեն կորցնում է իր դեմքը։

Լուկաշենկոյի արտահայտությունից հետո մի քանի քպական պատգամավոր, միմյանց հերթ չտալով, մանկապարտեզի մակարդակի պատասխաններով հանդես եկան, որոնց բովանդակությանն անդրադառնալն անգամ անիմաստ է։ Սակայն «ամենագրանդիոզը» ԱԳՆ-ի պատասխանն էր Լուկաշենկոյին, թե Բելառուսի նախագահի վերլուծությունները ներքին քաղաքական օրակարգի սպառման համար են: Այս պատասխանից հետո ցանկանում ես հարցնել, թե այդ կառույցի աշխատանքը համակարգողները գոնե պատկերացնո՞ւմ են, թե Բելառուսն ի՞նչ պետություն է, որտե՞ղ է, ի՞նչ քաղաքական համակարգ է գործում այդտեղ։ Անգամ հասարակ տաքսիստի համար է հասկանալի, որ նման հայտարարությունների կոնտեքստում Բելառուսի նախագահի համար ներքին սպառման հարց չէր կարող լինել։ Եթե իշխանական պատգամավորները կարող են իրենց թույլ տալ արտաքին հարցերից (և ընդհանրապես բոլոր ոլորտներից) պատկերացում չունենալ, սակայն արտաքին քաղաքականության ոլորտում մասնագիտացված կառույցի համար դա առնվազն տարօրինակ է։

Մյուս կողմից էլ՝ եթե հաշվի առնենք, որ Ալիևի հոխորտանքներից հետո իշխանական ուժի ներկայացուցիչները, Վովաևիչի գլխավորությամբ, միայն քար լռություն են պահպանում, կամ ավելին՝ որոշ ժամանակ անց Փաշինյանն իր հարցազրույցներում «լեգիտիմացնում» է Ադրբեջանի նախագահի ասածները, ապա Լուկաշենկոյի դեպքում նույնիսկ կարելի է դրական համարել, որ թեկուզ այդ մակարդակի, բայց գոնե պատասխան հնչեց։ Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա այստեղ մակերեսային «նեղացածությունը» ոչինչ չի տա: Պետք է իրականության աչքերին ուղիղ նայելու կամք ու քաջություն ունենալ, վերլուծել ու հասկանալ պատճառները, որոնք բավականին խորքային են: Բացի նրանից, որ Վովաևիչը մեր երկիրը հասցրել է նման վիճակի, առկա է նշյալ հայտարարության կոնտեքստը:

Պետք է հաշվի առնել, որ Բելառուսի նախագահը հենց այնպես չխոսեց միութենական պետության մասին։ Սա կարող է նշանակել, որ նա տեղյակ է, որ Փաշինյանին «դեմ են տվել» միութենական պետության թեման, կամ էլ արդեն ՀՀ վարչապետի փոխարեն որոշել են, քանի որ նրա գոյությունն այդ պաշտոնում եղած-չեղածի հաշիվ է։ Ու պատահական չէ, որ մամուլում և հանրային դաշտում սկսել են տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ ակտիվորեն քննարկվում է առաջիկա երկու տարում միութենական պետությանը միանալու հարցը։

Փաստորեն, ստացվում է՝ Լուկաշենկոն բացահայտում է, որ ՀՀ իշխանությունները կրկին առանց հանրության հետ քննարկումների ու հանրային կարծիքը հաշվի առնելու ցանկանում են պետությունը հերթական գործընթացում ներգրավել։ Ու այսքանից հետո պետք չէ զարմանալ, որ արդեն օրինաչափություն է դարձել մեր պետության շուրջ գործընթացների մասին այլ երկրների պաշտոնական շրջանակներից տեղեկանալը։ Քանի Վովաևիչը երկրի ղեկին է, ցավոք, միշտ այդպես է լինելու...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026