Yerevan, 13.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՓԵՏՐՎԱՐԻ). Իրար են բախվել Երկրի երկու արհեստական արբանյակներ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԵՆ ՕՐԵՐ

Հատիկաընդավոր բույսերի համաշխարհային օր, Էրիթրեա՝ Ֆենկելի օր, Ռուսաստան՝ Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1917 –ծնվել է հայ խորհրդային գրականագետ Սարիբեկ Մանուկյանը:

1935– ծնվել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը:

1950 –վախճանվել է երգահան Արմեն Տիգրանյանը:

1961– ծնվել է թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր Արթուր Էլբակյանը:

1986 – վախճանվել է արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մկրտիչ Ասլանյանը:

2003- Գերմանիայից Հայաստան են բերվել ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ձեռք բերված 2000 թափանցիկ քվեատուփերը:

2011– Միջազգային կինոլոգիական միությունը հայկական գամփռ շնատեսակին շնորհել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:

2017-ԲՀԿ-ի համագումարում կուսակցության նախագահ է վերընտրվել Գագիկ Ծառուկյանը և գլխավորել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը:

2020-որոշում է կայացվել Սահմանադրության փոփոխության հանրաքվեն անցկացնել ապրիլի 5-ին։

ԱՇԽԱՐՀ

1258 -մոնղոլների մերձավորարևել յան արշավանքի ժամանակ Խուլագա խանի բանակը Բաղդադի պաշարումից հետո գրավել է այն, թալանել և վառել, որով իսկ ավարտվել է իսլամական Ոսկե դարը:

1354 -տեղի է ունեցել Սխոլաստիկայի օրվա մեծ կռիվը Օքսֆորդի համալսարանի ուսանողների և տեղի բնակիչների միջև, որի ժամանակ զոհվել է 30 բնակիչ և 63 ուսանող. ի վերջո, ուսանողները պարտվել են:

1755 – վախճանվել է ֆրանսիացի նշանավոր գրող, իրավագետ և փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն:

1763 -Փարիզում խաղաղության պայմանագիր է կնքվել Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի միջև, որով ավարտվել է Յոթնամյա պատերազմը:

1784 -Եկատերինա 2-րդի հրամանագրով Ղրիմ նավահանգիստ-ամրոցը վերանվանվել է Սևաստոպոլ:

1837 –վախճանվել է ռուս գրող և բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը:

1846 -Առաջին բրիտանա-սինկխյան պատերազմի ժամանակ բրիտանացիները գրոհել են սինկխերի գլխավոր պլացդարմ Սոբրաոնը, Թեդժ Սինկխը փախել է մարտի դաշտից, այրվել են կամուրջները, և սինկխական բանակը հայտնվել է ծուղակում, բայց հրաժարվել է հանձնվել, արդյունքում բոլորը զոհվել են:

1890 – ծնվել է ռուս հռչակավոր գրող Բորիս Պաստեռնակը:

1891 –վախճանվել է ռուս մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայան:

1923 –վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը:

1939 -Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ գեներալ Ֆրանկոն գրավել է Կատալոնիան, որով իսկ զրկել է հանրապետական Իսպանիային Ֆրանսիայի հետ սահմանից:

1942 -ստեղծվել է պատմության մեջ առաջին «Ոսկե սկավառակը» (ոսկու շերտով պատված), որը RCA Victor ձայնագրման ընկերության կողմից հանձնվել է Գլենն Միլլերին («Չատտանուգի-չու-չու» երգով ձայնագրված):

1945 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային «С-13» սուզանավը խորտակել է գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավը, զոհվել է մոտ 300 մարդ:

1962 -ԽՍՀՄ տարածքում խփված ամերիկյան հետախուզական ինքնաթիռի օդաչու Ֆրենսիս Գերի Պաուերսը փոխանակվել է խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելի հետ:

1986-իտալական Պալերմոյում սկսվել է սիցիլիական մաֆիայի դեմ ամենախոշոր քրեական գործի դատավարությունը՝ այսպես կոչված՝ «Մաքսի գործը»:

1995-Ալմա-Աթայում ԱՊՀ 10 երկրներ կնքել են միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր:

2005 – վախճանվել է ամերիկացի գրող, դրամատուրգ և արձակագիր Արթուր Միլլերը՝ Մերիլին Մոնրոյի ամուսինը:

2005 -Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային զենք ունենալու մասին:

2006 - Թուրինում բացվել են 20-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը։

2009 – տիեզերքում առաջին անգամ իրար են բախվել Երկրի երկու արհեստական արբանյակներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of schedule