«Ես բավականաչափ դաստիարակված եմ, առանց ամուսնության երեխաների ունենալու մասին խոսք լինել չի կարող»․ Լիլիթ Բասյանը՝ հղիության լուրերի ևԱլեքսանդր Բաբասյանի հետ հարաբերությունների մասին
LIFEՍննդաբան Լիլիթ Բասյանն Ինստագրամի իր էջում պատասխանել է հետևորդների հարցերին։ Նրանից կրկին հետաքրքրվել են, թե ինչ հարաբերություններ ունի նախկին ամուսնու՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ։
«Մենք մնացել ենք որպես ամենահիասքանչ ու խորը երեխայի մայրն ու հայրը»,– պատասխանել է նա։
Լիլիթը հաճախ է խոսում այն մասին, որ ուզում է շատ երեխաներ ունենալ։ Օրերս նա այցելել էր մանկական խանութ, ինչից հետո հարցուպատասխանի հարցերից շատերը հենց նրա հավանական հղիության մասին էին։
«Ես բավականաչափ դաստիարակված եմ։ Իմ դեպքում առանց ամուսնության երեխաների ունենալու մասին խոսք լինել չի կարող։ Ես պարզապես նվեր եմ գնել»,- գրել է Լիլիթը։


1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



