4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 61 կմ հեռավորության վրա 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:26-ին Ինգուշեթիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։
Զոհվածների ու ավերվածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Ռուսաստանի տարածքն ամբողջությամբ բնութագրվում է որպես չափավոր սեյսմիկ, բացառությամբ ակտիվ գոտիներում գտնվող տարածքների։ Ռուսաստանի եվրոպական մասում սեյսմիկությամբ առանձնանում են Մեծ Կովկասը և Նախակովկասը։ Սեյսմիկ առավել ակտիվ է համարվում Հյուսիսային Կովկասի արևելյան հատվածը՝ Դաղստանի, Չեչնիայի, Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի տարածքները։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



