Բզկտված ԱՐՑԱԽ. ՏՅԱՔ. Արտակ Զաքարյան
BLOGՏՅԱՔ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։
Խորհրդային ժամանակահատվածում համայնքը միավորված էր Հադրութի խաղողագործական սովետական տնտեսության հետ։ Տյաքում է գտնվում Մ․ Մեսրոպ եկեղեցին։ Գյուղից հարավ՝ Վնեսասարի լանջին կան խաչքարեր (XI – XIII դդ․)։
Գյուղն Արցախում միակն է, որտեղ անխաթար պահպանել է 18-19-րդ դդ. ժողովրդական ճարտարապետությունը:
Գյուղը, եզակի օրինակն է, որտեղ կարող էինք տեսնել ոչ միայն ուշ միջնադարյան առանձին շինություններ, այլև հենց գյուղի ամբողջ կառուցապատումն իր ժամանակի քաղաքաշինության եզակի հուշարձան է ներկայացնում:
Վերջին տվյալներով, մինչև օկուպացիան՝ Տյաքում ապրում էր 70 մարդ, կար 32 տնտեսություն։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



