Yerevan, 01.November.2026,
00
:
00
BREAKING

Անհեթեթ է խոսել Բաքվի «հանդուրժողականության և բազմամշակութայնության ավանդույթների» մասին. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն «Եթե Ադրբեջանը հանդուրժող է, ապա ինչո՞ւ են հայերը լքել Բաքուն ու Սումգայիթը» վերնագրով հոդվածում գրում է, որ անհնար է խոսել հանդուրժողականության և բազմամշակութայնության ավանդույթների մասին 1949 թվականին Խանլարից ասորիների վտարման, ինչպես նաև Սումգայիթում (1988) և Բաքվում (1990) հայերի ջարդերի ֆոնին:

Նման հիշեցում է արել պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին իր հոդվածում։ 2022 թվականի փետրվարի 3-ին STMEGI կայքում հրապարակվել է հոդված խոսուն վերնագրով. «Իլհամ Ալիև. բազմամշակութայնությունը Ադրբեջանի ազգային ավանդույթն է»։ Այդ հրապարակումը նվիրված է եղել Ադրբեջանի պաշտոնական տոնին՝ ադրբեջանցի երիտասարդության օրվան։ Այս իրադարձության պատվին կազմակերպված երիտասարդական համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Ադրբեջանի ներկայիս նախագահը։ Ինչպես երևում է հոդվածից, Ադրբեջանը հատկապես հպարտ է իր հանդուրժողականությամբ և բազմամշակութայնությամբ։ Այնուամենայնիվ այստեղ պետք է նշել, որ Ադրբեջանում հանդուրժողականությունն ու բազմամշակութայնությունը յուրովի են հասկանում։ Ֆինանսներ չխնայելով Խոջալուի ողբերգությանը նվիրված տարատեսակ միջոցառումների համար (որի պատասխանատվությունը Բաքվում դնում են հայկական կողմի վրա)՝ Ադրբեջանը լռում է Սումգայիթի և Բաքվի ջարդերի, ինչպես նաև Ղարաբաղում հայ հանճարների ստեղծած համաշխարհային նշանակության մշակութային ժառանգության ավերածությունների մասին։

Եվ եթե Բաքվում այդքան հանդուրժող և բազմամշակութային են, ապա որտե՞ղ են բաքվահայերը, որոնք բավականին շատ բան են արել այդ երկրի համար: Եվ, ուշադրություն դարձրեք, խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մասին է, որոնցից շատերը սերնդեսերունդ են ապրել Բաքվում: Որպես հրեա, ես անմիջապես այդ ամենը կապում եմ եվրոպական երկրներում Հոլոքոստի հետ, երբ նացիստները հայտարարում էին. «Բոլորի համար լավ է լինելու, բացի հրեաներից»։ Ի դեպ, եթե Ադրբեջանն այդքան հանդուրժող և բազմամշակութային երկիր է, ապա ինչո՞ւ 1990-ականների սկզբին հրեաները զանգվածաբար արտագաղթեցին այնտեղից։ Ինչ վերաբերում է Բաքվի քարոզիչների հերթական հայտարարություններին հայերի այլատյացության և հակասեմականության մասին, ապա այդ հայտարարություններն անհիմն են և իրականության հետ կապ չունեն։

Հայերը բազմիցս են օգնության ձեռք մեկնել այլ ժողովուրդների՝ եզդիներին, հույներին, ասորիներին, ռուսներին, նաև հրեաներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանը հյուրընկալել էր պաշարված Լենինգրադի երեխաներին։ Հոլոքոստի ժամանակ իրենց սիրելիներին կորցրած հրեաները նույնպես ապաստան են գտել Հայաստանում։ Հայաստանում երբեք հրեական ջարդեր կամ նույնիսկ հրեաների հալածանքներ չեն եղել ո՛չ Ռուսական Կայսրության, ո՛չ էլ խորհրդային իշխանության տարիներին։ Ավելին, այնտեղ, չնայած տնտեսական դժվարություններին, հրեաները ցարիզմի օրերին ավելի ազատ են շնչել, քան այլ վայրերում: Այս մասին են վկայում արխիվային փաստաթղթերը, որոնք ներառված են «Նոյյան երկրի հրեաները» գրքում, որը հրատարակվել է Հայաստանի հրեական համայնքի կողմից 2020 թվականին: Գիրքը լույս է տեսել երեք լեզվով՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն։ Եվ մինչ որևէ բան պնդելը, լավ կլիներ, որ ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու քարոզիչները գոնե այդ գրքի փաստաթղթերին ծանոթանան։

Ինչ վերաբերում է Հայաստանի հրեական համայնքին՝ որպես ամբողջություն, ապա նրա պատմությունը, անշուշտ, ոչ պակաս հարուստ է, քան Ադրբեջանի Կրասնայա Սլոբոդայի պատմությունը (մինչ 1990-ականների սկզբին լեռնային հրեա մեծահարուստների հայտնվելը, Կրասնայա Սլոբոդան, ընդհանուր առմամբ, անգամ ադրբեջանական ստանդարտներով խուլ տեղ էր): Բայց, կրկնում եմ, լավ կլինի, որ Բաքվում հայերին այլատյացության և հակասեմիտիզմի մեջ մեղադրողները ծանոթանան փաստաթղթերին, որպեսզի անհեթեթություններ չխոսեն։ Ինչ վերաբերում է «կեղծ հրեական համայնքին», ապա Հայաստանում նման երեք համայնք կա, և բոլորն էլ իրական են։ Այդ մասին Ադրբեջանի նախագահին կարող էին տեղեկացնել նրա օգնականները, որպեսզի նա չխայտառակվի սխալ խոսելով։ Օրինակ՝ Հայաստանի կրոնական հրեական համայնքը գլխավորում է ՀՀ գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը, որի համար ռուսերենի և իդիշի հետ մեկտեղ հայերենը մայրենի լեզու է։

Վերադառնալով Ադրբեջանի ղեկավարի ելույթին՝ ուզում եմ հատուկ նշել հետևյալ հատվածը. «Ադրբեջանցիների հետ Հայաստան կոչվող տարածքում այլ ժողովուրդներ են ապրել, որոնք աստիճանաբար վտարվել են այնտեղից»։ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտն ու, առավել ևս, պատմական գիտությունների թեկնածուն պետք է իմանա, որ առաջին հերթին Հայաստանը պարզապես տարածք չէ։ Հայաստանը հնագույն, յուրահատուկ մշակույթ և հարուստ պատմություն է։ Երկրորդ հերթին՝ երբ առաջ է մղվում «այլ ժողովուրդների աստիճանական վտարման» մեղադրանքը, ապա այդ պնդումը պետք է ապացուցվի։ Վերջապես երրորդը՝ տագնապալի է հենց «Հայաստան կոչվող տարածք» արտահայտությունը։

Անմիջապես հարց է ծագում. ուրեմն ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը՝ Հայաստանի հետ հաշտությա՞նը, թե՞ նրա կործանմանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե «դարեր շարունակ այստեղ (Ադրբեջանում) տարբեր ժողովուրդներ ապրել են եղբայրության և բարեկամության մեջ», և «այդ ավանդույթը պահպանվել է այսօր», ես ուզում եմ հարցնել, թե այս դեպքում որտե՞ղ են դարեր շարունակ այդտեղ ապրած ասորիներն ու հայերը։ Եզրափակելով՝ կցանկանայի նշել հետևյալը: Պատմությունը կարելի է վերաշարադրել այնքան, որքան ցանկանում եք: Բայց հարցերը մնում են, և անհնար է խոսել Բաքվի հանդուրժողականության և բազմամշակութայնության ավանդույթների մասին: Եվ հետո. նման սադրիչ նյութերը պատիվ չեն բերում ո՛չ STMEGI-ին, ո՛չ էլ նրանց, ովքեր ներկայացրել են այդ հրապարակումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice