Հայտնի են դարձել Բլինկենի և Լավրովի զրույցի մանրամասները
INTERNATIONAL NEWSԱՄՆ Պետդեպարտամենտը մանրամասներ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցից։ Մամլո հաղորդագրությունը հասանելի է Պետդեպարտամենտի կայքում։
«Քարտուղար Բլինկենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ՝ քննարկելու սուր և ընդհանուր մտահոգությունները, որ Ռուսաստանը կարող է դիտարկել Ուկրաինայի դեմ նոր ռազմական ագրեսիան առաջիկա օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բլինկենը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով, սակայն դրա համար Ռուսաստանից կպահանջվի դեէսկալացիա և բանակցություններ վարել։ Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է, որ արեւմտյան երկրները վճռականորեն կպատասխանեն Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



