«Ես՝ արտիստ եմ, կանգնած հոսանքին հակառակ». Նազենի Հովհաննիսյան
LIFEԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել և կիսվել 2018 թվականի ապրիլին իր գրած չափածո ստեղծագործությունով:
«Ես կանգնած եմ խաչմերուկում. սիրո, ատելության, ձեռքբերումների և կորստի։
Ես՝ արտիստս։
Վերև եմ պահում գլուխս, որ սառը ու սթափ մնա։
Քամիները խառնում են մազերս, հույզերս, բայց ոչ մտքերս։
Ես՝ Խաչմերուկում։ Միայն ես եմ ու իմ որոշումը՝ որ՞ ուղին ընտրել։ Սթափության գինը դառն է։
Միայն ՆԱ, նորին մեծություն ժամանակը ցույց կտա իմ ուղին։ Վերինի աչքով մեր մժեղային ճիշտն ու սխալը ծիծաղելի են։ Ժամանակը մաղ է, բոլորիս կմաղի։
Իսկ մնացածը... մատների միջով սահող ավազի պես անցողիկ է ու անմնա։
Ես՝ արտիստ եմ, կանգնած հոսանքին հակառակ
Հենման կետս՝ Տիեզերքը»,- գրել է նա և հավելել. «2018 ապրիլ - ին իմ գրածն է»:

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



