Հռոմի Պապը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար
INTERNATIONAL NEWSՀռոմի Պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին լռության մեջ աղոթել հանուն խաղաղության Ուկրաինայում՝ կոչ անելով քաղաքական գործիչներին ձեռնարկել բոլոր ջանքերը խաղաղության հասնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Շատ մտահոգիչ են լուրերը, որոնք ստացվում են Ուկրաինայից: Ես հավատում եմ Կույս Մարիամի հովանավորչությանն ու կոչ եմ անում պատասխանատու քաղաքական գործիչներին ցանկացած ջանք գործադրել հանուն խաղաղության»,-հայտարարել է հոգեւորականը Վատիկանում ավանդական կիրակնօրյա աղոթքի ժամանակ:
Այնուհետեւ Հռոմի Պապն առաջարկել է ժամանակ հատկացնել աղոթքի համար ու լռության մեջ շուրջ մեկ րոպե անցկացրել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



