Հյուսիսային Կարոլինայում ինքնաթիռն ընկել է ջուրը
SOCIETYԻնքնաթիռը, որում 7 մարդ կար, ամերկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի ափերի մոտ ընկել է ջուրը, փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում, տեղեկացնում է տեղի WCTI-TV հեռուստաալիքը։
Ինչպես տեղեկացրել են տեղի իշխանությունները, կիրակի ցերեկը ինքնաթիռն ընկել է Քարթերետ օկրուգի ափից արեւելք՝ 4 մղոն (մոտ 6,5 կիլոմետր) հեռավորությամբ։ Պաշտոնյաների կարծիքով՝ օդանավում չորս դեռահաս եւ երեք մեծահասակ (ներառյալ օդաչուն) են եղել։
Առափնյա պահպանությունից տեղեկացրել են, որ ինքնաթիռը թռչում էր տատանվելով եւ անհետացել է ռադարի էկրանից։ Որոնումներին մասնակցում են առափնյա պահպանության երկու նավակ, մոտորանավակ, ինչպես նաեւ ուղղաթիռ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



