Ռուսական A321 օանավում կարող էր պայթել C-4 պայթուցիկի հիմքով ռումբը
INTERNATIONAL NEWSՌուսական A321 օդանավում պայթյունի կենտրոնը գտնվել է սրահի վերջում աջ թեւի վրա, որտեղ տեղակայված են պոչի կորպուսի ամրանները, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով քննությանը մոտ կանգնած աղբյուրները:
Հաղորդագրությունում ասվում է, որ մասնագետները, վերլուծելով առկա տվյալները, ենթադրել են, որ Schweppes-ի 0,33 մլ-անոց ալյումինե շշում, որը եղել է ուղեւորներից մեկի նստատեղի տակ, գտնվել է 250-300 գրամ պրաստիկ փայթուցիկ:
Աղբյուրների խոսքով, ամենայն հավանականությամբ, դա եղել է C-4: Միաժամանակ, նշվում է, որ ներկայումս նմանատիպ պայթուցիկի տեսակներն արտադրվում են շատ երկրներում, որի հետեւանքով հբարդանում է ահաբեկչության մասնակիցների որոնումները:
Ենթադրաբար, ռումբը օդանավ է բերել եւ էլեկտրոնային թայմերն ակտիվացրել Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի աշխատակիցներից մեկը, որն, ըստ ամենայնի, պրոֆեսիոնալ է եղել:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, երբ «Կոլագիմավիա» ընկերությանը պատկանող եւ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus A321 օդանավը պայթել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են:



