Մտադիր են ստեղծել նոր 150 հազարանոց բանակ
INTERNATIONAL NEWS«Թալիբան» շարժումը մտադիր է ստեղծել նոր՝ 150 հազարանոց բանակ։ Այս մասին հայտնում է Bakhtar լրատվական գործկալությունը, վկայակոչելով թալիբական կառավարության պաշտպանական գերատեսչության խոսնակին։ Նոր բանակի ձեւավորման համար կներգրավվեն բոլոր նրանք, ովքեր ունեն ռազմական փորձ եւ նախկին վարչակարգի օրոք նույնիսկ գտնվել են զինվորական ծառայության մեջ։ Թալիբ պատասխանատուները կարծում են, որ նոր բանակ ստեղծելու համար կպահանջվեն շատ պրոֆեսիոնալ կադրեր եւ իրենք հիմա այդ հարցն են փորձում լուծել։ Միաժամանակ, նրանք՝ իրենց զինտեխնիկա եւ սպառազինություններ տրամադրելու հարցով, բանակցում են մի շարք հարեւան երկրների հետ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



