Շիրակի մարզի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
VIDEOՓետրվարի 9-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի, Անիի բաժինների և ճանապարհային ոստիկանների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտվեց:
Ժամը 16.30-ի սահմաններում իրավապահներն Արթիկ քաղաքի Ղարիբջանյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկից, «ՎԱԶ-2121» մակնիշի իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկեցին Սարատակ գյուղի 43-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ մեքենայի զննությամբ՝ նմանատիպ զանգվածով ապակյա կաթուցիչ:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



