Բրիտանական պարբերականը նշել է, թե երբ է Ռուսաստանը «ներխուժելու» Ուկրաինա
INTERNATIONAL NEWSԲրիտանական The Sun թերթը նոր հոդվածում նշել է Ուկրաինա ռուսական ենթադրյալ ներխուժման կոնկրետ ժամը և ամսաթիվը։ Այժմ լայնածավալ գործողությունը պետք է սկսվի փետրվարի 16-ին` վաղ առավոտյան (Մոսկվայի ժամանակով 4:00, Կիևի ժամանակով 3:00), ասվում է հոդվածում: Նմանատիպ տեղեկություն է նաև հայտնվել Mirror-ը։
The Sun-ը, որը հղում է անում ԱՄՆ հետախուզական տեղեկատվությանը, գրում է «200.000 ռուս զինվորների» մասին, ովքեր ուկրաինական հրամանատարական կետերի վրա զանգվածային հրթիռային հարձակում գործելուց հետո առավոտյան ժամը երեքին լայնածավալ հարձակման կանցնեն սահմանի ողջ երկայնքով։ Հրատարակության «անանուն աղբյուրի» համաձայն՝ Բելառուսից գործողությանը կմասնակցի մոտ 40 հազար զինվորական, ևս 30 հազարը հարձակվելու են ինքնահռչակ ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



