Մակրոնը Պուտինին կոչ է արել չճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին խնդրել է չճանաչել Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, հայտնում է CNN-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։
Ֆրանսիայի վարչակազմի ներկայացուցչի մեջբերված հայտարարության մեջ ասվում է, որ Փարիզը Պուտինին խնդրում է «չհետևել Պետդումայի` ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու կոչին»։
Երեքշաբթի ավելի վաղ Պետդուման ձայների մեծամասնությամբ հաստատել է8 նախագահին ուղղված դիմումի նախագիծը՝ հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու խնդրանքով։ Ավելի ուշ Պուտինը հայտարարել էր Դոնբասում ցեղասպանության մասին, բայց միևնույն ժամանակ շեշտել, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում և կշարունակի գործել` հիմնվելով Մինսկի պայմանավորվածությունների վրա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



