«Հրապարակ».Հնարավոր է ադրբեջանական պատվիրակությունը ժամանի Երեւան
POLITICSԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստերն այս տարի կանցկացվեն Երեւանում՝ փետրվարի 19-22-ը։ Հայաստան կժամանեն վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովների, Եվրանեսթ ԽՎ Եվրախորհրդարանի պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության երկրների անդամները։
Որոշ տեղեկություններով՝ Ադրբեջանը նախնական հաստատում է տվել իր մասնակցության առթիվ, եւ հնարավոր է ադրբեջանական պատվիրակությունը ժամանի Երեւան։ Միջոցառումը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



