Հրդեհ՝ Բջնի գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
SOCIETYՓետրվարի 15-ին, ժամը 22:00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 45 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 23:16-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 500 կգ):
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
3
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
4
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



