Ադրբեջանական մանաթը շարունակում է արժեզրկվել դոլարի և եվրոյի նկատմամբ
ECONOMICSԱդրբեջանումական ազգային արժույթի լողացող փոխարժեքի անցնելուց հետո մանաթը շարունակում է էժանանալ դոլարի և եվրոյի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Դեկտեմբերի 25-ին նախորդ օրվա համեմատ մանաթն էժանացել է դոլարի նկատմամբ 0,0773 տոկոսով: Ադրբեջանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ 1 ԱՄՆ դոլարն արժե 1,5528 մանաթ, իսկ 1 եվրոն արժե 1,7043 մանաթ:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է դեկտեմբերի 21-ից ազգայինարժույթի՝ մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկընման որոշումը պայմանավորել է արտաքին առևտրաշրջանառության մեջ դրականսալդոյի, ինչպես նաև այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազեցմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին բացասականազդակներով պայմանավորված, այդ թվում և նավթի գնի անկումը,անհրաժեշտություն են առաջացրել մանաթի փոխարժեքը հարմարեցնել նավթի նորգներին: «Հաշվի առնելով տնտեսական արտաքին ցնցումների երկարաժամկետբնույթը և ձգտելով պահպանել երկրի արժութային պաշարներն ու ազգայինտնտեսության միջազգային մրցունակությունը՝ դեկտեմբերի 21-ից անցում էկատարվում ազգային արժույթ մանաթի լողացող փոխարժեքի»,- հայտնել էԿենտրոնական բանկը:
Ադրբեջանական մանաթի դեվալվացիայի հետևանքով երկրում սկսել են թանկանալ սպառողական ապրանքները, մասնավորապես հացը, մսամթերքը, դեղորայքը և այլն: