ԱՄՆ դեսպանը լքել է Ռուսաստանի ԱԳՆ-ն ժամանելուց մի քանի րոպե հետո
INTERNATIONAL NEWSՌուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ժամանել է ՌԴ արտաքին գործերի նախարարության նստավայր և 15 րոպե անց լքել շենքը։
Նշվում է, որ ամերիկացի դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել լրագրողներին իր այցի նպատակը։ Նա չի հաստատել նաև, որ ստացել է Մոսկվայի պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի նամակին:
Ենթադրվում էր, որ արտաքին գործերի նախարարությունը կարող է Սալիվանին հանձնել համապատասխան փաստաթուղթը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կհրապարակի իր արձագանքը Վաշինգտոնի պատասխանին անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին՝ փաստաթուղթն ամերիկյան կողմին հանձնելուց մի քանի ժամ անց. դա տեղի կունենա փետրվարի 17-ին։
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
3
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
4
AraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development
5
Unibank to participate in Leasing Expo 2026 with a special offer



