Լեհաստանը մտադիր է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին
INTERNATIONAL NEWSԼեհաստանը մտադիր է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, ZET ռադիոկայանի եթերում հայտարարել է ազգային պաշտպանության փոխնախարար Վոյցեխ Սկուրկևիչը։
«Մենք պատ չենք կառուցում լեհ-ռուսական սահմանին, մենք միայն պլանավորում ենք»,- ասել է նա։
Լեհաստանը սահմանակից է Ռուսաստանի Կալինինգրադի մարզին, ցամաքային հատվածի երկարությունը 203,3 կիլոմետր է։
Վարշավան, միգրացիոն ճգնաժամի ֆոնին, հունվարին սկսեց պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Կառուցվող պարիսպը կունենա 186 կիլոմետր երկարություն և հինգ մետր բարձրություն։ Ծրագրի արժեքը կկազմի մոտ 400 միլիոն դոլար: Պարիսպը հագեցած կլինի գիշերային տեսողության տեսախցիկներով, շարժման սենսորներով։ Շինարարության ավարտը նախատեսված է 2022 թվականի հունիսի վերջին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



