Յուրգեն Կլոպ. Boxing day-ը խանգարում է Անգլիայի հավաքականին
SPORTԱնգլիայում շատ են հանդիպումները, չկա դադար, շատ են մրցաշարերը, Boxing day-ն էլ թույլ չի տալիս հանգստանալ նաեւ տոներին, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Հագեցած խաղացանկն այն ուղին չէ, որը բերում է հաջողության: Շատերը կարծում են, որ Հոջսոնը հավաքականի հետ պետք է նվաճի տիտղոսներ, քանի որ Անգլիայում իսկապես կան լավ կադրեր:
Բայց նրանք ամբողջ տարվա ընթացքում չեն ունենում ընդմիջում, իսկ մյուսները հանգստանում են: Իհարկե, այս պայմաններում էլ հնարավոր է հաջողություն, բայց շատ բարդ կլինի»,- Կլոպի խոսքը մեջբերում է dailymail-ը:
Անգլիայի առաջնության առաջիկա տուրերը տեղի կունենան դեկտեմբերի 26-ին, 28-30-ին, հունվարի 2-3-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



