Ռմբակոծության հետևանքով վնասվել է Դոնեցկ-Դեբալցևե երկաթուղագիծը
INTERNATIONAL NEWSԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից Պանտելեյմոնովկա բնակավայրի ականանետային գնդակոծության հետևանքով կոտրվել է Դոնեցկ-Դեբալցևե երկաթուղու գիծը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ի թղթակիցը։ Նա հավելել է, որ հրետակոծությունից քիչ առաջ այս երթուղով անցել է էլեկտրագնացք։
Ավելի վաղ հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը հայտնել էր, որ ուրբաթ օրը Ուկրաինայի անվտանգության ուժերը ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձակել են 122 և 120 մմ տրամաչափի 68 ական և արկ։ Գնդակոծությունն իրականացվել է Նովոլասպա, Գորլովկա, Ձերժինսկոյե, Դոլոմիտնոե, Վերխնետորեցկոե բնակավայրերի ուղղությամբ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



