Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը
CULTUREՄահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է են Հայաստանի նկարիչների միությունից։
Մասիս Գրիգորյանը ծնվել է 1929 թվականին։ 1945 թվականին ավարտել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչության դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1986-1991 թվականներին՝ դեկան, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1962 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Ստեղծել է արդիական խնդիրներ արծարծող կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ են պայմանական խորհրդանշական արտահայտչաձևերը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1996), Մոսկվայում (1999), Գյումրում (2001):
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterpri...



