Թեյլոր Սվիֆթն ամուսնանում է
LIFEԱմերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ամուսնանում է բրիտանացի դերասան Ջո Ալվինի հետ։ Այս մասին հայտնում է Life & Style Magazine -ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Լրատվամիջոցը գրում է, որ 32-ամյա Սվիֆթը նշանվել է 30-ամյա բրիտանացի դերասանի հետ։ Ինչպես գիտեք, զույգը հանդիպում է ավելի քան հինգ տարի։
«Ես հասկանում եմ, որ մարդիկ ցանկանում են իմանալ այդ մասին: Բայց մենք բավականին հաջող կերպով էինք գաղտնի պահում: Այն վերջապես հասավ մարդկանց, բայց ես նախընտրում եմ խոսել աշխատանքի մասին», - 2018 թվականին ասել է Ալվինը Vogue-ին:
Նաև նշենք, որ զույգը համագործակցել է Թեյլոր Սվիֆթի Folklore և Evermore ալբոմների մի քանի երգերի վրա:

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



