Մահացել է դերասան Բորիս Նեւզորովը
CULTUREՌուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Բորիս Նեւզորովը մահացել է կյանքի 73-րդ տարում COVID-19-ից, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Փոքր թատրոնի տնօրեն Թամարա Միխայլովին։
Նեւզորովը ծնվել է 1950 թվականին Կրասնոդարի երկրամասում։ 1968-1970 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Ս. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում, որտեղից հեռացել է սեփական ցանկությամբ։ 1975-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան:
Խաղացել է նոր դրամատիկական թատրոնում, Ստանիսլավսկու անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնում: 2005 թվականից Փոքր թատրոնի դերասան է։
1997-ում Նեւզորովին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, 2011-ին՝ Ժողովրդական արտիստ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



