Դոնեցկից տարհանվել է ավելի քան 6 հազար բնակիչ
INTERNATIONAL NEWSԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից դուրս է բերվել 6,6 հազար մարդ, այս մասին հաղորդում է տեղի ԱԻՆ-ը։ «2022 թվականի փետրվարի 19-ի ժամը 06:30-ի դրությամբ տարհանվածների թիվը կազմել է 6603 մարդ, որից 2436-ը՝ երեխաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ իրենք արդեն ավարտել են Ուսպենկա, Մարինովկա, Ուլյանովսկ և Նովոազովսկ անցակետերում կենսաապահովման կետերի տեղակայումը։ «Նկատենք, որ անցակետերում, բացի տաք սնունդից, քաղաքացիներին տրամադրվում է նաև հոգեբանական և բժշկական օգնություն»,- հավելում են ԱԻՆ-ից։
Ռուսաստանի Օրենբուրգ շրջանը արդեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Լուգանսկից և Դոնեցկից տարհանված բնակչությանը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



