Բզկտված ԱՐՑԱԽ. ԹԱՂԱՍԵՌ. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ԹԱՂԱՍԵՌ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Այն տեղաբախշված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 1 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 74 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 1144 հա տարածք, որից 616 հա գյուղատնտեսական նշանակության, 4741 անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են «Շենին», «Կոճին», «Սիսեռն» և «Տեղուն» աղբյուրները։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններից են` Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (17 դ.), գյուղատեղի «Հին շեն» (17 դ.), գերեզմանոց (17-19 դդ.), աղբյուր (20 դ.), կամուրջ (1763 թ.), հաշվառված է 19 հուշարձան։
Գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է Թաղասերի անապատ հնավայրը․ այն տեղակայված է թթենիների և ընկուզենիների պուրակում՝ բլրակի ստորոտում։ Ս․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1635 թվականին։ Ս․ Աստվածածին եկեղեցին տեղակայված է նախկին ավերված եկեղեցու դիմաց, հին և նոր Թաղասեռ գյուղերի արանքում։
Եկեղեցու ներսում կան գերեզմանաքարեր և քանդակազարդ խաչքարեր։
Եկեղեցուց ներքև, գյուղի ավերակները մեծ տարածություն են զբաղեցնում, որը կոչվում է Շենատեղ։ Եկեղեցուց պահպանվել են պարիսպների պատերը, տների և եկեղեցիների տեղերը, սալահատակված փողոցների հետքերը։ Հնավայրում առկա են Խաչքարեր` արձանագրություններով։
Գյուղի բնակչությունը կազմում էր 434 մարդ, 121 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 60 աշակերտներ։
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



