ԱՄՆ-ում նշել են Բայդենի և Պուտինի հանդիպման պայմանը
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին «Дождь» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Պետքարտուղարի խոսքով՝ Սպիտակ տան 46-րդ ղեկավարը կարող է հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, եթե այդ բանակցություններն արդյունավետ լինեն։
«Նախագահ Բայդենը միշտ պատրաստ է հանդիպել, եթե մենք համարենք, որ դա օգուտ կբերի դիվանագիտությանը և խաղաղությանը», - ասել է Բլինկենը:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպման հետ կապված այլ մանրամասներ պետքարտուղարը չի հայտնել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



