Թուրքիայի խորհրդարանի նախագահը Վրաստանում է
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենտոպը Վրաստանում է, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նրան օդանավակայանում դիմավորել են Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկին եւ Սփյուռքի ու Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի խորհրդարանի հետ բարեկամական խմբի ղեկավար Բեկա Օդիշարիան։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահն առաջին հանդիպումը կանցկացնի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Նախատեսված է նաեւ ընդլայնված կազմով թուրքական պատվիրակության հետ խորհրդարանի նախագահի եւ պատգամավորների հանդիպում։
Հանդիպումից հետո Շալվա Պապուաշվիլին եւ Մուստաֆա Շենտոպը փաստաթուղթ կստորագրեն Վրաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների միջեւ համագործակցության մասին եւ հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



