Կովիդով ծանր հիվանդների 81%-ը պատվաստված չէ. ԱՆ
SOCIETYԱռողջապահության նախարարությունը մի քանի վիճակագրական տվյալ է ներկայացնում պատվաստումների արդյունքների վերաբերյալ։
Ըստ այդմ՝
Դրական թեստ ունեցողների 77%-ը պատվաստված չէ։
Դրան զուգահեռ պատվաստված չէ հոսպիտալացվածների 83%-ը։
Բացի այդ, ծանր վիճակում գտնվողների 81%-ը պատվաստված չէ։
Նշենք, որ վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 293-ով։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։
Նշենք նաեւ, որ փետրվարի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1 992 891 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափը ստացել է 1 077 319 մարդ, երկրորդ դեղաչափը` 896 723։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



