Ադրբեջանցի ծանրամարտիկները կարող են զրկվել Օլիմպիական խաղերին մասնակցությունից
SPORTԱդրբեջանի ծանրամարտի հավաքականը կարող է զրկվել Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից ադրբեջանցի մարզիկների կողմից խթանիչ օգտագործելու առնչությամբ ի հայտ եկած սկանդալի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ադրբեջանցի ծանրամատիկներ Վալենտին Խրիստովից (62 կգ), Էլհան Ալիգուլուզադեից (77 կգ) և Սիլվիա Անգելովայից (48 կգ) հետո դրական են եղել նաև Ֆիրուդին Գուլիևի (69 կգ), Ինթիգամ Զաիրովի (94 կգ) և Դադաշ Դադաշբեյլիի (105 կգ) կողմից խթանիչ օգտագործելու վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները:
Ադրբեջանցի ծանրամարտիկներից վերցված A թեստի դրական արդյունքներից հետո կանցկացվի նաև B թեստ, և եթե դրա արդյունքները ևս լինեն դրական, ապա մարզիկները ցմահ կորակազրկվեն և չեն մասնակցի 2016 թվականի Օլիմպիական խաղերին: