Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

Ե՛վ աշխարհից հետ չենք մնա, և՛ նյարդային քաղաքացիների թիվը կնվազի. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տան հեռավոր դարակներից մեկում մի պայուսակ գտա, մտածեցի, թե տանեցիներն ինձանից թաքցրել են կոնֆետները: Ավաղ, պայուսակում պահվում էին զարմանազան թղթեր՝ սեփականության փոխանակման քառասուն տարվա վաղեմության թուղթ, վկայականներ, կոմունալ վճարումների կտրոններ, ակնհայտ տեսնում ես, որ ծառայություններ մատուցող ընկերությունների անունները վաղուց փոխված են, և այդ թղթերը 99,9 տոկոս հավանականությամբ այլևս պետք չեն գալու: Բայց այս թղթերը, որոնց մեծամասնությունը վաղուց արդեն կարելի էր որպես մակուլատուրա հանձնել կամ ուղղակի այրել, պահվել են ամենայն խնամքով՝ տատիիս ասած՝ «թուղթ է, թող մնա, ձեզանից ո՛չ հաց է ուզում, ո՛չ ջուր»:

Առհասարակ ավագ սերունդը յուրահատուկ վերաբերմունք ունի թղթի հանդեպ՝ կոմունալների վճարումները Հայփոստում անել, որ կտրոններ ունենան, ցանկացած փաստաթուղթ ունենալ թղթային տարբերակով: Չեմ մոռանա՝ վերջերս սեփականության նոր վկայականը տեսնելով՝ ծանոթներիցս մեկն ասաց՝ սա հաստատ կեղծ է, ինչո՞ւ է էսքան բարակ ու անգույն: Աշխարհն այս առումով վաղուց արդեն առաջ է շարժվում: Ինչպես զրուցակիցներիցս մեկն ասաց, երբ խոսում էինք ավարտական ատեստատների ու վկայականների թվայնացման մասին, աշխարհից դեռ մի բան էլ հետ ենք մնացել: Բայց ցանկացած փոփոխություն անելիս առաջին հերթին պետք է հաշվի առնել մենթալիտետը, երկրորդ՝ անվտանգության խնդիրները, արդյոք գոնե կարևոր փաստաթղթերը միայն էլեկտրոնային տարբերակով ունենալով՝ ռիսկի դիմո՞ւմ ենք, թե՞ ոչ:

Կառչած ենք շոշափելիից, ընդ որում՝ ոմանց դեպքում կան հիմնավոր պատճառներ: Օրինակ՝ մի քանի տարի առաջ կատարել են վճարում, թուղթը կորցրել են կամ չեն վերցրել և հետո չեն կարողացել ապացուցել, որ իրենք պետության հետ պարտք ու պահանջ չունեն: Կամ, ասենք, ժամանակին վաճառել են իրենց բնակարանը և հետո միայն պարզել, որ տանտերը պարտքեր է կուտակել: Հիմա, իհարկե, թվայնացման այս ժամանակաշրջանում ամեն ինչ այլ է, մի քանի րոպեի ընթացքում կարելի է ստանալ քեզ հուզող հարցերի պատասխանները: Բայց նույնիսկ այս դարաշրջանում շարունակում ենք վստահել թղթին. այն, ինչ գրված է այնտեղ, լիարժեք վստահություն է ներշնչում: Փաստաթղթային անվերջանալի շրջապտույտին ամենաշատը կհանդիպես նոտարական գրասենյակում, երբ ստիպված ես բոլոր թղթային տարբերակներով ապացուցել, որ սեփականությունը քոնն է, դու քո ծնողների զավակն ես, երբ ես ծնվել, երբ... լավ է՝ թե չեն հարցնում՝ ինչու մինչև հիմա ամուսնացած չես կամ ինչու ամուսնալուծվեցիք: Անվերջանալի շրջապտույտ: Մեկ պարզ օրինակ: Ասենք, որոշել ես բնակարանի անվանափոխություն անել:

Նոտարին, նախապես պահանջվող փաստաթղթերից բացի, պետք է ներկայացնես տեղեկանքներ անձնագրայինից, համատիրությունից, կադաստրից կամ համայնքապետարանից: Սա ժամանակ է խլում գործարքի մասնակից բոլոր կողմերից, ժամանակ, նյարդեր, գումար: Մինչդեռ այս բոլոր կառույցները վաղուց արդեն աշխատում են ժամանակակից տեխնոլոգիաներով, բայց էլեկտրոնային տարբերակով տեղեկանքներ ստանալու և ուղարկելու պրակտիկան, ավաղ, չի գործում կամ գոնե շատերս չենք առնչվում դրան: Ի դեպ, գումարի մասին: Գրեթե յուրաքանչյուր գերատեսչությունից տեղեկանք ստանալու համար պետք է գումար վճարել՝ 1000-3000 դրամ, ներառյալ տերմինալների գանձած գումարը:

Հանդիպել եմ այս դրույքաչափին, գուցե կան ուրիշները: Եվ բնական է՝ եթե բոլոր փաստաթղթերը շրջանառվեն մեկ տեղում, ապա մյուսները գումար չեն ստանա: Եթե սա է պատճառաբանությունը, ապա լուծելի հարց է: Կարող են տրամադրել պետական համապատասխան հիմնարկների հաշվեհամարները, քաղաքացին վճարումները կատարի առանձին հաշվեհամարներին: Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ է կատարվում համայնքապետարաններում, կադաստրում և նոտարական գրասենյակներում՝ թղթերի առատության տեսանկյունից, ընդ որում՝ դրանք այնպիսի թղթեր են, որոնցից «հրաժարվել» չի լինի, իսկ եթե հանկարծ ինչ-որ պահի քաղաքացին վիճարկի սեփականության կամ այլ իրավունքը... Բայց գոնե տարրական տեղեկանքների էլեկտրոնային տրամադրման դեպքում մի քանի անգամ կկրճատվի թղթի գործածությունը, դրանք պահելու համար տարածք փնտրելու անհրաժեշտություն չի լինի, ի վերջո, կխնայվեն մարդկանց նյարդերն ու ժամանակը, ընդ որում՝ թե՛ քաղաքացու, թե՛ պետական հիմնարկի:

Օրինակ՝ Կադաստրի կոմիտեն առաջարկել էր փոփոխություններ և լրացումներ կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: Նախատեսվում էր գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու պարտականությունը դնել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ ՏԻՄ-ի և նոտարների վրա։ Նախատեսվում էր նաև, որ միասնական տեղեկանքը կարող է պահանջվել և տրամադրվել միայն էլեկտրոնային եղանակով։ Չենք սխալվի՝ սրանք խնդիրներ են, որոնք կարող են լուծվել օրենսդրական պարզ իրավակարգավորումների միջոցով, և որքան շուտ, այնքան լավ՝ և՛ աշխարհից հետ չենք մնա, և՛ նյարդային քաղաքացիների թիվը կնվազի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'