Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Փաշինյանի հետ
INTERNATIONAL NEWS«Եվրանեսթի» երկրների պատվիրակությունների կազմում ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ադրբեջանա-հայկական հարաբերությունները, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Սպուտնիկ Ադրբեջանի փոխանցմամբ` АПА -ին ասել է ադրբեջանական պատվիրակության անդամ Թաիր Միրկիշիլին։
«Ես ասացի, որ առաջին անգամ եմ Երևանում, և որ ադրբեջանական պատվիրակության այցը պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության նկատմամբ մեր երկրի բարի կամքի ևս մեկ ցուցիչ։ Ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում»,- ասել է Միրկիշիլին։
Հիշեցնենք, որ Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն են Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը, ևս մեկ անձ նրանց ուղեկցում է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



