44-օրյա պատերազմի ռազմական հանցագործը պետք է կանգնի միջազգային տրիբունալի առջեւ․ հերոսի հայր
BLOGԱրցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը՝ Արտակ Հովհաննիսյանը, գրում է․
«Այսօր ամբողջ սոցցանցը ողողված էր մի տեսանյութով որտեղ երևում էր թե Զվարթնոց օդանավակայանի մայրուղում ինչպես են պատերազմի մասնակիցները և ոստիկանության ծառայողները քաշքշում իրար ,ոստիկանության ծառայողներից շատերը նույնպես մասնակցել են պատերազմին և իրենք էլ ունեն կորուստներ իրենց շրջապատում ,բայց քաշքշում էին միմյանց ,իհարկե տգեղ տեսարան էր ,որ հայը հային էտպես է վերաբերվում մի հարցի շուրջ ,որը պատվի ու հայրենասիրության խնդիր է ,սիրեք մեկ-մեկու և հանդուրժող եղեք: Ադրբեջանը, որպես 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործ պետք է կանգնի միջազգային տրիբունալի առջեւ, պիտի պատասխան տա բոլոր կոնվենցիաների խախտման համար, այդ թվում՝ քիմիական զենք օգտագործելու համար՝ սպիտակ ֆոսֆոր, կասետային զենքեր, որոնք չօգտագործելու միջազգային կոնվենցիաները ԵԽ-ում վավերացրել է Ադրբեջանը, պիտի պատասխան տա զինվորների խոշտանգման համար…Շատերս տեսել ենք, թե ինչպես են ողջ-ողջ կտրում զինվորի եւ քաղաքացիական գերեվարված անձանց վիզը: Եթե այս լեգիտիմ հարցադրումները չեն բարձրացնելու, ուրեմն ամեն ինչ պիտի անեն, որ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները այդ լեգիտիմ հնարավորությունը ունենան՝ բարձրացնելու»:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



