Մակրոնը պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը
INTERNATIONAL NEWSԵլիսեյան պալատում այս պահին նեղ կազմով ընթանում է Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի վարչակազմի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման գլխավոր թեման է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հաղորդում է TASS-ը։
«Նախագահ Մակրոնն այսօր երեկոյան պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- հայտնել են Ելիսեյան պալատից։ Նշվել է, որ Ֆրանսիայի առաջնորդը երկուշաբթի երեկոյան մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս խոսակցությունների բովանդակությունը չի բացահայտվում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



