Հայաստանը միացել է Թուրքայի և Ադրբեջանի կողմից առաջ մղված «3+3» անհասկանալի հարթակին. Հռիփսիմե Ստամբուլյան
BLOGՀռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՔՊ պատգամավորները ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստին չմիացան «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծին, որը վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացմանը:
Որպես մերժման հիմնավորում՝ իշխող ուժը ներկայացնում է վերոնշյալ հռչակագրի ստորագրմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ-ի կողմից հրապարակված հայտարարության գոյության փաստը՝ ըստ էության անիմաստ համարելով նույնաբովանդակ հայտարարության կրկնությունն ԱԺ-ի կողմից:
ՄԵՋԲԵՐՈՒՄ 2021թ. հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված «ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ» խորագրով հայտարարության տեքստից.
«Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են»:
ՀԻՇԵՑՈՒՄ !!!
• Հայաստանը Թուրքիայի հետ գտնվում է հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ հատուկ ներկայացուցիչների մակարդակով:
• Հայաստանը միացել է Թուրքայի և Ադրբեջանի կողմից առաջ մղված «3+3» անհասկանալի հարթակին:
Հարց.
Արդյո՞ք միայն Թուրքիայի նախագահի կեցվածքն է երեսպաշտ ու ապակողմնորոշող…
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



