Ելույթս «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին. Հայկ Մամիջանյան
BLOGՀայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ելույթս «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին, որին մասնակցում է նաև ադրբեջանական պատվիրակությունը. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
Ստեղծագործ մոտեցումը մշտապես ողջունելի է: Եվ, ինչպես գիտեք, Ադրբեջանն ունի ստեղծարարության իր ուրույն ոճը: Ադրբեջանի կողմից խնդիրները լուծելու եղանակը վերջիններիս գոյությունն անտեսելն է: Ադրբեջանի կարծիքով չկա Լեռնային Ղարաբաղի հակամարություն, չկան ռազմագերիներ, չկար արգելված զինատեսակների կիրառում 2020 թվականի պատերազմի ժամանակ, տեղի չի ունեցել մշակութային ժառանգության ոչնչացում և այս պահին էլ չի շարունակվում ոչնչացվել, Արցախում չեն եղել ահաբեկչական խմբեր, ոչ մի զինված ուժեր չեն եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և չկան այս պահին: Սա խնդիրները կարգավորելու շատ հետաքրքիր ձև է՝ անտեսել խնդիրը:
Ես իմ խոսքն ուղղում եմ Ադրբեջանի պատվիրակությանը՝ Հարավային Կովկասում բնության մեջ ջայլամ չի հանդիպում, և ջայլամային քաղաքականությամբ գործելը՝ ասել է թե չտեսնելու տալով, ժխտելով խնդիրները, ապագա ունենալ չի կարող:
Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի կայացումն անխուսափելի է:
Եվ որպես իմ ելույթի ամփոփում՝ ես կցանկանայի մեջբերել Հայաստանի Հանրապետության նախկին Նախագահի խոսքերը, ով այժմ հետապնդվում է ադրբեջանցի բռնապետերի և մեր հայրենի երկրի՝ Հայաստանի պոպուլիստների կողմից. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



