Լուկաշենկոն կոչով դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը և ուկրաինացի ժողովրդին՝ կոչ անելով այնպես անել, որ բոլոր սլավոնացիներն ապրեն խաղաղությամբ և համաձայնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում է բելառուսական «ԲԵԼՏԱ»-ն՝ այդ մասին Բելառուսի նախագահը հայտարարել է Հայրենիքի պաշտպանների և զինված ուժերի օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:
«Դուք բոլորդ էլ հիշում եք իմ դիրքորոշումը՝ մենք միշտ խաղաղություն ենք առաջարկել: Եվ այս բարձր ամբիոնից այս լարված ժամանակաշրջանում ուզում եմ ևս մեկ անգամ դիմել ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի ղեկավարությանը, եթե նրանք դեռ չեն հատել կարմիր գիծը. եկեք այնպես անենք, որպեսզի մենք՝ սլավոնացիներս, միշտ ապրենք խաղաղությամբ և համաձայնությամբ», -ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



