Ադրբեջանում լրագրող է սպանվել
INTERNATIONAL NEWSԲաքվի արվարձանում (Բալախանի գյուղ) փետրվարի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, դանակի հարվածից սպանվել է 24-ամյա անկախ լրագրող Ավազ Շիխմամեդովը (Հաֆիզլի), հայտնում է Turan-ը։
«Ինչպես նշվում է երկրի ներքին գործերի նախարարության եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ, սպանությունը կատարել է մահացածի զարմիկը` Ամրուլլա Գյուլալիեւը:
Ըստ նույն աղբյուրի՝ մարդասպանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է անձնական թշնամանքի պատճառով։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ մահացածը համասեռամոլ էր եւ ակտիվորեն պաշտպանում էր ԼԳԲՏ անձանց իրավունքները։ Շիխմամեդով-Հաֆիզլին համագործակցում էր տարբեր ինտերնետային ռեսուրսների եւ պարբերականների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



