ՄԻՊ արագ արձագանքման խմբերը Ոստիկանության բաժիններում են, զրուցում են բերման ենթարկվածների հետ․ Թաթոյան
BLOGՄարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Ոստիկանության բաժիններում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Օմբուդսմենը նշել է, որ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկված անձանց հետ:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մոտ 20 անդամի են բերման ենթարկել՝ այդ թվում աղջիկների, որոնք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին մասնակցելու նպատակով ադրբեջանցի պատգամավորների՝ Երեւան այցելելու դեմ բողոքի ակցիա են անցկացրել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



