Բլինքենը հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է Ժնեւում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այս շաբաթ նախատեսված հանդիպումը, հաղորդում է CNN-ը։
«Հիմա, երբ մենք տեսնում ենք, որ ներխուժումը սկսվում է, եւ Ռուսաստանը հասկացրել է, որ լիովին հրաժարվում է դիվանագիտությունից, հիմա իմաստ չունի այս հանդիպումն անցկացնել։ Ես խորհրդակցել եմ մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ, բոլորը համաձայն են»,- ասել է Բլինքենը։
Նա նշել է, որ երեքշաբթի նամակ է ուղարկել Լավրովին՝ որոշման մասին տեղեկացնելու համար:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում դիվանագիտությանը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



