Պորտուգալիան Ռուսաստանին է արտահանձնել հայտնի «օրենքով գողին»
INTERNATIONAL NEWSՊորտուգալիայի իշխանությունները Ռուսաստանին են արտահանձնել 58-ամյա Ստեպան Ֆուրմանին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Ստեպա Մուրմանսկի։ Այս մասին հայտնում են «ՆԳՆ մեդիա»-ից։
Ֆուրմանի դեմ քրեական գործը ՌԴ ՔՕ 210.1 հոդվածի հատկանիշներով («Քրեական հիերարխիայում ամենաբարձր պաշտոնի զբաղեցում») հարուցվել է 2019թ.-ին: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ եվրոպական երկիրն այս հոդվածով մեղադրյալի է արտահանձնում Ռուսաստանին։
Նախկինում բազմիցս դատապարտված Ֆուրմանը միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կողմից՝ ՌԴ ՆԳՆ Մուրմանսկի շրջանի հարցման հիման վրա: Մուրմանսկի Օկտյաբրսկի շրջանային դատարանն արդեն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



