Պայթյուններ՝ Ուկրաինայում. ինչ է կատարվում Խարկովում. տեսանյութ
VIDEOՍրանք կադրեր են Խարկովից և տարածաշրջանից։ Չուգուևոյի զորամասի մոտ պայթյուններ են որոտացել: Բուն Խարկովում ռմբակոծության ձայներ են լսվում, UNIAN-ը ցուցադրել է քաղաքի ծայրամասերի հրետակոծության տեսանյութը։
Միջազգային լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ այս պահին պայթյուններ են լսվում Ուկրաինայի տարբեր քաղաքներում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում, Օդեսայում, Խարկովում, Մարիոպոլում:
Ի դեպ, Ուկրաինան փակում է օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար, տեղեկացրել է «Ուկրաէրորուխա»-ի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի օդային տարածքի քաղաքացիական օգտվողների կողմից օդային երթեւեկության սպասարկման ծառայությունների մատուցումը դադարեցում է։
Ուկրաինայի օդային տարածքի օգտագործման փոփոխությունների մասին կհաղորդվի լրացուցիչ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



