Երբ կավարտվի «Դոնբասում հատուկ գործողությունը»․ Կրեմլը պատասխանել է
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի ապառազմականացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության ժամկետը կորոշի նախագահ Վլադիմիր Պուտինը և կախված կլինի դրա արդյունավետությունից և նպատակահարմարությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ժամկետները որոշվում են արդյունավետությամբ և նպատակահարմարությամբ և կորոշվեն գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ չի կարող ռազմական տեղեկատվություն հրապարակել, և պաշտպանության նախարարությունը մնում է միակ աղբյուրը։
«Ես չեմ կարող ձեզ որևէ տեղեկություն տալ Ռուսաստանի Դաշնության ռազմական, տեխնոլոգիական և այլ բաղադրիչների մասին: Այս դեպքում միակ առաջին աղբյուրը մեր ռազմական գերատեսչությունն է», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



